Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր՝ մարտի 31-ին, վաղ առավոտյան ցմահ դատապարտյալ է մահացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Ցմահ դատապարտյալ, 35-ամյա Հենրիկ Հովնիկյանը հիվանդանոցում հրաժարվել է բուժօգնությունից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ Հովնիկյանը դատապարտվել էր «Ավիասերվիսի» տնօրենի հետ կապված գործով: Նա դեռեւս 2009թ.-ին դիմել էր Հանրապետության նախագահին՝ նշելով, որ մեղադրանքը շինծու է եղել:





























