Կոնդ թաղամասի նախկին բնակիչներն, այսօր՝ մարտի 31-ին, վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ:
Մի քանի տասնյակ բնակիչներ փորձել են փակել Տիգրան Մեծի պողոտան, սակայն ոստիկանները մայթի մոտ պատ են կազմել՝ թույլ չտալով բնակիչներին դուրս գալ փողոց, ինչը զայրացրել է բնակիչներին:
Կառավարությունից որեւէ մեկը դեռեւս չի արձագանքել նրանց պահանջներին, ինչը վրդովվեցրել է բնակիչներին. նրանք նստել են Կառավարության աստիճաններին եւ հայտարարել, որ չեն հեռանա այնտեղից, մինչեւ վարչապետը չընդունի իրենց, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, տարիներ առաջ կառավարությունը որպես գերակա շահ է ճանաչել այդ տարածքը եւ նրանց դուրս է հանել իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում: Այժմ բնակիչներն իրենց փոխհատուցումն են պահանջում:
































