Հայաստանից հերթական անգամ «օրենքով գող» է արտաքսվել։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նա Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Վիտալի Ավդիյանն է («Վիտյա Թբիլիսկի»)։ Նա Հայաստան էր ժամանել վերջերս։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ եւս երկու «օրենքով գող» էր արտաքսվել Հայաստանից: Խոսքը «Եզդի Ռաֆոյի» եւ Լուկա Ալանիձեի մասին է։ Վերջինս հայտնի է որպես «Լուկա Ռուսթավսկի»։
Նշենք, որ «Եզդի Ռաֆոն» հայտնի «հեղինակություն» «Եզդի Ճակոյի» հարազատ եղբայրն է, որին մարտի 28-ի առավոտյան տեսել էին «Զվարթնոց» օդանավակայնում։
Նրանց արտաքսելու պատճառը եղել է քրեական իրավիճակի վրա ազդեցության ընդլայնման փորձերը։
Քրեական աշխարհի ներկայացուցիչների «արտագաղթը» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կրիմինալի դեմ հայտարարած պատերազմի շրջանակում է եւ հնարավոր է՝ այս համատեքստում առաջիկայում Հայաստանը լքողների շարքը համալրվի։





























