Հայաստանը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ, եւ անհանգստանալու կարիք չկա: Այդ մասին, այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը:

Հարցին, թե Հայաստանը բանակցություններում, կարծես թե, խեղճանում է իր տեսակետն արտահայտելիս, Յոլյանը պատասխանեց. «Հայաստանը այսօր բանակցային կողմ է այդ դաշտում: Ինչո՞ւ է խեղճանում: Ես խեղճացող չեմ: Մի քիչ համբերեք, պատասխանները կստանաք»:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Անդրադառնալով դիտարկմանը, թե այս խնդիրը հուզում է բոլորին, քանի որ բոլորն էլ գազ սպառող են, Յոլյանն արձագանքեց. «Հասկացա, ես էլ ձեր համար ցավում եմ, ու բոլորի համար»:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, բանակցությունների արդյունքների մասին կազդարարվի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցի ժամանակ՝ ապրիլի 7-8-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինն իջեցվել է ժամանակավոր (189 դոլարից դարձել է 165 դոլար՝ հազար խմ-ի համար) 2014-ի վերջին փոխարժեքի նվազման հետեւանքով «Գազպրոմ Արմենիայի» վնասները փոխհատուցելու եւ սպառողների համար սակագները նախկին մակարդակում պահելու համար: Հայկական կողմը բանակցություններ է վարում գնի երկարաժամկետ իջեցման վերաբերյալ: