Կապանի բժշկական կենտրոնի դարպասների հարեւանությամբ այսօր՝ մարտի 31-ին, ծառերի էտման ժամանակ պատահար է գրանցվել. վերամբարձ կռունկը կողաշրջվել է, որի հետեւանքով մոտ 25-30 մետր բարձրություն ունեցող բարդին տապալվել է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Կռունկի գրուզը ծանր էր, չկարողացավ պահել, թեքվեց ծառի վրա, ծառն էլ ընկավ: Կռուկը թեքվել ա, բայց ոչ մեկը չի վնասվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետարանի կումունալ տնտեսության բաժնի աշխատակից Համլետ Հայրապետյանը:

Լուսանկարները՝ Նելլի Միրզախանյանի ֆեյսբուքյան էջի