News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր՝ մարտի 31-ին, ամփոփվել է ԵՄ Տեմպուսի «Արարատ» ազգային ծրագիրը («Համալսարան-գործատու հայկական համակարգող գործակալություն»):

Բացման խոսքում, ողջունելով հյուրերին ու ներկաներին, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն անդրադարձավ 2012 թվականի այն օրերին, երբ բուհը շահեց «Տեմպուսի» 3 ծրագիր, որոնց թիվը հետագայում շատացավ:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Առաջին անգամ հայաստան¬յան համալսարաններից Տնտեսագիտական համալսարանը դարձավ Եվրոպական միության ծրագրի համակարգող, ինչը եւ՛ պատվաբեր էր, եւ՛ չափազանց պատասխանատու: Այսօր, երբ ամփոփում ենք մեր ավելի քան 3 տարիների աշխատանքը, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպայի եւ Հայաստանի գործընկեր¬նե¬րին, «Էրասմուս պլյուս» ծրագրի  հայաստանյան գրասենյակի եւ Եվրոպական հանձնա¬ժո¬ղո¬վի պատասխանատուներին՝ «Արարատ» ծրագրի գործողություններին մասնակ¬ցելու եւ համատեղ ջանքերով այն ավարտին հասցնելու համար»։

Բուհական կրթության առջեւ ծառացած մարտահրավերներից ռեկտորն առանձնացրեց շրջանավարտների ծառայողունակու¬թյան բարձրացումը՝ նշելով, որ համալսարանները պետք է աստիճանաբար հաղթահարեն մե¬կուսացված, խիստ ակադեմիական կարգավիճակը եւ կամրջեն կրթությունը եւ աշխատաշուկան, որի սերտացմանն է միտված «Արարատ» ծրագիրը: Մանրամասն անդրադառնալով ծրագրի հիմնական ձեռքբերումներին՝ ռեկտորը նշեց, որ ավարտը նաեւ ապագա գործողությունների սկիզբն է, քանի որ կրթության որակի բարձրացումը հարատեւ գործընթաց է։

ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ Էդգար Ալեքսանյանը նշեց, որ «Արարատ» ծրագիրն ի սկզբանե գրավիչ էր նախարարության համար, քանի որ անդրադառնում էր բուհ-աշխատաշուկա գործունեությանը եւ ոլորտային շրջանակի նախագծմանը, ծրագիրն արժանացրեց բարձր գնահատականի եւ հետագա հաջողություններ մաղթեց:

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը մեծապես կարեւորեց «Արարատ» ծրագրի դերը գիտելիք-կարողություն-պրոֆեսիոնալիզմ շղթայի ամբողջացման ու կայացման մեջ՝ ընդգծելով, որ բուհը, ըստ էության, սոցիալական վերելակի դեր է կատարում եւ այդ դերակատարությունն օրեցօր զարգացնելու միտում պետք է դրսեւորի:

Ծրագրի արդյունքում բուհերում ստեղծվել են կրթություն-աշխատաշուկա համագործակցու¬թյան միավորներ՝ միասնանալով ընդհանուր ցանցում, մշակվել են ցանցի գործունեության կանոնակարգը եւ էլեկտրոնային հարթակը, կանոնակարգվել է դրանում ուսանողների մասնակցությունը, կրթության եւ աշխատա¬շուկայի կապն արդյունավետ իրականացնելու նպատակով հզորացվել են գործընկերների կարողությունները, ըստ 3 ոլորտների գործատուների եւ այլ շահակիցների հետ քննարկվել եւ մշակվել են ոլոր¬տային որակավորումների բնութագրեր, պատրաստվել է ոլորտային որակավորումների մշակման մեթոդա¬բա¬նություն եւ կիրառման ընթացակարգ։

Համաժողովը շարունակվեց առանձին թեմատիկ ուղղություններով՝ «Կարողությունների ձեւավորում», «Համալսարան-աշխատաշուկա ՀՀ ազգային ցանցի ստեղծում», «Տվյալների բազայի հիմնում եւ գործիքակազմի մշակում», «Որակավորումների ոլորտային շրջանակի գործարկում», «Որակի ապահովում եւ մշտադիտարկում»: Ելույթ ունեցան Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լատվիայի եւ մեր հանրապետության շահառու համալսարանների ներկայացուցիչները:

Տպել
Ամենաշատ