News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկատվական ծուղակ է կոչել Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը «հրադադարի» մասին։

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն կտա»։

Իր հերթին ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Սա ադրբեջանական պրակտիկան է, որբ որ նրանք հայտարարում են մեկ բան, անում են այլ բան: Վերջին մեկ օրվա ընթացքում արդեն սա երկրորդ դեպքն է. մի անգամ երեկ երեկոյան նշվեց, որ պաշտոնապես հայտարարում են, թե դադարեցնում են հարձակումը, բայց չարեցին, հիմա դարձյալ նույնը։

Մենք պատրաստ ենք ցանկացած կառուցողական քայլ ձեռնարկել, բայց խնդիրն այն է, որ հակառակորդը որևէ ձևով կառուցողական դաշտ չի մտնում, հայտարարում է մեկ բան, անում է այլ: Դրա համար մեզ այլ բան չի մնում, քան պարզապես զսպել նրան»։

Փաստացի, պաշտոնական Բաքվին խաղաղություն պետք չէ, նա պարզապես փորձ է անում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի էսկալացիայի հետագա պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է իրականացնում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայքով։ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցրել են են կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ:

Հիշեցնենք, որ եւս 2 տանկ եւ 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարեւելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ եւ այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ եւ 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:

Մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ եւս ընթանում են դիրքային թեժ մարտեր:

Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 («Գրադ») հրթիռահրետանային կայանքից եւ 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:

Հայկական կողմն ունի 18 զոհ եւ 35 վիրավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ