Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին նա հայտարարել է իր Twitter-ում: Նա խստորեն դատապարտել է բռնության բռնկումը Լեռնային Ղարաբաղում եւ զսպվածության կոչ է արել:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությա գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսկոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայքով՝ օգտագործելով հրետանի, տանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։




























