Մոսկվայի Զնամենկա փողոցում ՌԴ ՊՆ այրվող շենքի տանիքը փլուզվել է 1,2 հազար քմ տարածքով: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով աղբյուրը:
Ներկայումս շենքը հոսանքազրկված է, Զնամենկայով երթեւեկությունը դադարեցրել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 60 միավոր տեխնիկա, 300 հրշեջ:
Պաշտոնական տվյալներով, հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տուժել է մեկ փրկարար: LifeNews-ը հաղորդում է երեք վիրավորների մասին: Հրշեջները փորձում են փրկել շենքում գտնվող, մարշալ Ժուկովի աշխատասենյակ-թանգարանը: