News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարում Եկեղեցու վերականգնման համաշխարհային խորհրդի նախագահ Կրիս Սպիրուի գլխավորությամբ ամերիկացի հույների կողմից ուղղափառ պատարագի անցկացումը տապալվել է: Սպիրուի խոսքով` նախօրեին Ստամբուլ մեկնելուց առաջ թուրքական իշխանությունների կողմից մի փաստաթուղթ է ստացել, համաձայն որի իր գործունեությունը բնութագրվում է որպես սադրանք: Իսկ փաստաթուղթը նշանակում է, որ արգելված է Սպիրուի մուտքը Թուրքիա:

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով` այդ փաստաթուղթը ներառել է նաեւ թուրքիայի դեսպան Հասան Գոգուսի նամակը:

Ավելի վաղ Սպիրուն հայտարարել էր, որ եթե պատարագի անցկացման ժամանակ թուրքական ոստիկանությունն իրեն ձերբակալի, նա կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ի դեպ, Սպիրուն ամեն կերպ փորձել է պաշտոնական թույլտվություն ստանալ պատարագի անցկացման համար եւ այդ խնդրանքով դիմել է թուրքական իշխանություններին: Բացի Թուրքիայի վարչապետից, դիմումն ուղարկվել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԱՄՆ պետքարտուղարին եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց:  Սակայն Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայը հայտարարել է, որ սուրբ Սոֆիայում պատարագի անցկացման թույլտվություն չի կարող տալ, քանի որ տաճարն այլեւս չի ծառայում կրոնական նպատակներով, եւ ծառայում է «համայն մարդկությանը»:  Նշենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է VI դարում եւ համարվում է բյուզանդական ճարտարապետության արժեքավոր նմուշներից մեկը: 1453 թվականին նվաճելով Կոստանդնուպոլիսը` թուրքերը եկեղեցին վերածել են մզկիթի` այն անվանելով «Այա Սոֆիա»:  1934 թվականին տաճարը թանգարանի կարգավիճակ է ստացել, իսկ համաձայն թուրքական օրենսդրության, թանգարաններում կրոնական արարողություների անցկացումն արգելվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ