News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 8-ին,  մահացել է բանաստեղծ և թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Հրաչյա Սարուխանը։ Նա ծնվել էր 1947 թվականին, Լոռու մարզի Համզաչիման (Մարգահովիտ) գյուղում: Հրաչյա Սարուխանը  հայտնի է իր «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ» ժողովածուներով։ 

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հրաչյա Սարուխանը վերջին ամիսներին առողջական խնդիրներ ուներ։

«Հրաչյա Սարուխանը 60-70-ականների բանաստեղծական սերնդի հայտնի դեմքերից է, նրա ժողովածուները հատկապես գրականագետների կողմից բարձր են գնահատվել։ Նա պատկերավոր մտածողություն իր ուրույն ձեռագիրը ուներ։ Ռուսական պոեզիայի լավագույն թարգմանիչներից էր եւ արժանացել է տարբեր մրցանակների»։

Նշենք, որ Հրաչյա Սարուխանի աճյունը կամփոփվի Վանաձորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ