Իսլանդիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության 7-րդ խմբի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց եւ ոչ ոքի` 1:1 հաշվով խաղաց չեխերի հետ: 17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց չեխերի ավագ Ալեշ Չերմակը, իսկ 59-րդ րոպեին Աղվան Պապիկյանը հստակ իրացրեց 11 մետրանոցը: Առաջին խաղում մեր թիմը 0:3 հաշվով պարտվել էր թուրքերին: