Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +8+10, իսկ վաղը ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +6+10,

Կոտայքում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +6+10,

Գեղարքունիքում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +6+10,

Լոռիում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +8+12,

Տավուշում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +10+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +6+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +13+16,

Արարատում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +15+18,

Արմավիրում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +15+18,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +6+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +15+18,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +13+17,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +10+14,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+13։