Հայաստանի ԱԻՆ-ը զգուշացնում է, որ ապրիլի 13-ին գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում: Արփայի գետավազանի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:

Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 13-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +8+10, իսկ վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,

Կոտայքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +14+17,

Տավուշում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +15+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+9, ցերեկը` +15+18,

Արարատում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +18+20,

Արմավիրում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +18+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +18+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +15+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +13+16։