News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայկական «Բամբիռ» խումբն իր «That's Fine With Us» ստեղծագործությամբ EuroVoice-2010 մրցույթում երրորդ մրցանակին է արժանացել՝ 33 հավակնորդների ցանկում: SMS քվեարկութան ողջ ընթացքում հայկական թիմը կայուն կերպով զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը, սակայն քվեարկության վերջին օրը իրենց դիրքը զիջեցին Մեծ Բրիտանիային: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:

Մրցույթի հաղթող է ճանաչվել կիպրական «The Secret» խումբը, որը ստացել է մրցույթի գլխավոր մրցանակը՝ 100 հազար դոլար: Մրցանակը հանձնել է համաշխարհային սեքս-խորհրդանիշ Փամելա Անդերսոնը: Բացի այդ, «The Secret»-ը պայմանագիր է կնքելու խոշոր ձայնագրման ընկերության հետ: Մրցույթի «արծաթ»-ը բաժին է հասել բրիտանացի երգչուհի Մարլեն Անդերլիդեսին: EuroVoice-2010 մրցույթը կարելի է կոչել նորահայտ. այն հիմնվել է ընթացիկ տարում: Այս մրցույթը կարող է ապագայում դառնալ «Եվրատեսիլի» մրցակիցը: EuroVoice-2010-ի պահանջները նույնն են, ինչ որ Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթինը: Սակայն կան նաեւ տարբերություններ՝ հեռուստադիտողը կարող է քվեարկել ինչպես «կողմ», այնպես էլ «դեմ»: Բացի այդ, EuroVoice-ի հաղթողը դրամական պարգեւ է ստանում կազմակերպիչների կողմից, ինչը չկա «Եվրատեսիլում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ