News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել էլեկտրականության ընդհանուր շուկայի հեռանկարների մասին։ Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել ապրիլի 13-ին Երեւանում էներգետիկայի երեք փոխնախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարներ փոխնախարար Արեգ Գալստյանը։

Այդ նպատակին հասնել կօգնեն Իրանի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Վրաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգահամակարգերի հզորության ընդլայնման ծրագրերը։ Առաջին դեպքում կառուցվումէ 400 կիլովոլտ լարումով էլեկտրահաղորդման գիծ՝ 2 շղթայով։ Իսկ երկրորդ դեպքում 400 կիլովոլտ լարումով մեկ շղթայով էլեկտրահաղորդման գիծ, երրորդ դեպքում՝ 500 կիլովոլտ հզորությամբ գիծ։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Եթե թվարկենք հարավից հյուսիս հերթականությամբ, ապա մինչեւ 2019 թվականը պետք է պատրաստ լինեն Իրան-Հայաստան 400 ԿՎտ լարումով էլեկտրահաղորդման գիծը, Հայաստանից Վրաստանի ուղղությամբ (Դդմաշենից Այրում) 400 ԿՎտ լարումով գիծը։ Այրումում կստեղծվի 500/400 կվ հզորությամբ ենթակայան եւ 350 ՄՎտ հզորությամբ մշտական կետ, իսկ ավելի ուշ՝ հավանաբար եւս մեկը։ Ի լրումն դրան՝ կօգտագործվի 220 կՎ լարումով գործող գիծը։

Այդտեղից վրացական կողմը կկառուցի 500 կՎ լարումով էլեկտրահաղորդման գիծ մինչեւ Մառնեուլի, որտեղ ենթակայանների հզորությունը պլանավորվում է 220-ից դարձնել 500/220 կՎ։ Իսկ հետո վրացական կողմը կսկսի գծի կառուցումը մինչեւ Կազբեկ։ Իսկ ռուսական կողմը, ավարտելով վրացի գործընկերների հետ պայմանավորվածությունները, գծի իր մասը կկառուցի մինչեւ Մոզդոկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ