Լոս Անջելեսում հայ կինը սպառնալիքներով նամակ է ստացել այն բանից հետո, երբ իր տան վրա կախել է Հայաստանի դրոշը՝ ի պատիվ հերոսի մահով ընկած հայ տղաների:
Լոս Անջելեսի ոստիկանությունից հայտնել են, որ Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով նամակ է ստացել, փոխանցում է abc7.com-ը:
«Դուք դեռ կզղջաք»,- ասված է եղել նամակում:
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը՝ որպես ատելության հողի վրա կատարված ակտ:
Չաթալյանների ընտանիքը չի հանել դրոշը եւ դրա կողքին կախել է եւս մեկը, ինչպես նաեւ կոչ է արել հայ ընտանիքներին նույնպես դրոշներ կախել:






























