Հանրապետության տարածքում ապրիլի 16-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 16-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +8+10, իսկ վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,

Կոտայքում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,

Գեղարքունիքում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +11+16,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +17+20,

Արարատում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +20+22,

Արմավիրում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +20+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +20+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +17+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +12+17,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +15+20։