News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկայումս 125 զինվոր, որոնք վիրավորվել են ապրիլի 2-5 ռազմական գործողությունների հետեւանքով, բուժում են ստանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններում: Նրանցից 5-ի վիճակը ծայրաստիճան ծանր է: Այդ մասին լրագրողներին հայտնել է ռազմական բժշկության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հարություն Գալստյանը: (ֆոտոռեպորտաժ)

Նրա խոսքով, 45 վիրավոր այժմ գտնվում է Երեւանի կենտրոնական կլինիկական ռազմական հոսպիտալում, մնացածները կայազորային հոսպիտալներում եւ ՊԲ հոսպիտալում: Զինվորներից մեկը ծանր վիճակում է, հրազենային վնասվածք է ստացել ռազմական գործողությունների ակտիվ փուլից հետո: Զինվորների մեծամասնության մոտ բեկորային վերքեր են: 

Ինչպես նշել է Հարություն Գալստյանը, բոլոր վիրավորների վիճակում դրական տեղաշարժ է նկատվում. «Հաղթած զինվորների մոտ վերքերն ավելի արագ են սպիանում»: Նրանք բոլորն անհրաժեշտ օգնություն են ստանում եւ առողջապահության եւ պաշտպանության նախարարության լավագույն մասնագետների մշտական վերահսկողության տակ են:  

Կան նաեւ լիովին առողջացած եւ դուրս գրված զինվորներ, եւս մի քանիսին նախատեսում են դուրս գրել մոտ ապագայում, չնայած նրանցից որոշները կարող են ֆիզիկական կամ հոգեբանական վերականգնման կարիք ունենալ: 

Հարություն Գալստյանը նաեւ նշել է, որ անհրաժեշտության դեպքում, եթե Հայաստանում վիրավոր զինվորներին անհնար լինի բուժօգնություն տրամադրել, կքննարկվի արտասահմանում նրանց բուժման կազմակերպման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ