News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ քաղաքական բյուրոյի նիստում այսօր՝ ապրիլի 18-ին, որոշում է կայացվել ԵԽԽՎ օրակարգում չընդգրկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որեւէ հարց: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԽԽՎ քաղաքական բյուրոյի օրակարգում ներառված էր Լեռնային Ղարաբաղին վերաբերող միանգամից երեք հարց: Նախ ապրիլի 7-ին ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռոքեն առաջարկել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին եւ ողբերգական սրացումը» վերնագրով հրատապ քննարկում անցկացնել ԵԽԽՎ-ում: Այնուհետեւ ադրբեջանական պատվիրակությունն է առաջարկել «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում  բռնությունների աճը» վերնագրով քննարկում անցկացնել, իսկ հայկական պատվիրակությունը հարցը ներկայացրել է ապրիլի 13-ին «Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները   Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրականցված ագրեսիայի ժամանակ» վերնագրով:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, այդ երեք ձեւակերպմամբ հարցերը ընթացիկ ձեւաչափով պիտի քննարկվեին, ինչը նշանակում է, որ որեւէ բանաձեւի ընդունում չէր ենթադրվում:

Ադրբեջանը պիտի ճանաչվի ռազմական հանցագործ եւ դուրս մնա Եվրոպայի խորհրդից․ Նաիրա Զոհրաբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ