ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացման կոչ է արել։
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի բացմանը Ագրամունտը ափսոսանք է հայտնել շփման գծում բռնության աճի կապակցությամբ եւ կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը։
ԵԽԽՎ ղեկավարը նշել է, որ թեպետ Եվրոպայի խորհուրդը ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու մանդատ չունի, ինքը կարծում է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է օգնել։
Նա նաեւ կոչ է արել վստահության կամուրջներ կառուցել խնդրի կարգավորման կառուցողական քննարկումների համար։
Պեդրո Ագրամունտը նորից պաշտպանել է «տարածքային ամբողջականությունը» եւ կոչ է արել «կիրառել միջազգային իրավունքը»՝ լռության մատնելով ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից կատարած ռազմական հանցագործությունները։