News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լրջագույն աշխատանք է ընթանում ԵԽԽՎ-ին Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների մասին իրազեկելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ անդամներին ադրբեջանական ագրեսիայի մասին տեղյակ պահելու գործունեությանը։

Զոհրաբյանի խոսքով՝ օրակարգից ղարաբաղյան հակամարտության թեման բացառելն առհասարակ չի ենթադրում քննարկումների բացակայություն։ «Արդեն եղել են Հերմինե Նաղդալյանի, Սամվել Ֆարմանյանի եւ իմ ելույթները։ Այսօր՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի զեկույցի քննարկման ժամանակ, մենք կբարձրացնենք Ադրբեջանի կատարած հանցագործությունների հարցը։ Երեկոյան «Պանամական փաստաթղթերի» հարցով քննարկումներ կլինեն, որոնց մեջ ներքաշված է Ալիեւիների կլանը։ Այսինքն՝ յուրաքանչյուր առիթ օգտագործվելու է, որպեսզի բարձրացվի ադրբեջանական ագրեսիայի հարցը»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հարցն օրակարգում ներառելը կսահմանափակեր հայկական պատվիրակության հնարավորությունները։ «Եթե հարցը ներառված լիներ, քննարկման թեմային կես ժամ կհատկացվեր, եւ մենք իրավունք չէինք ունենա բարձրացնել հարցը մյուս քննարկումների ժամանակ։ Իսկ այսպես մենք սահմանափակված չենք»,- նշել է պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշել է, որ ԵԽԽՎ պատգամավորներին թռուցիկներ են բաժանել Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների մասին։ «Լուսանկարներ չենք ընդգրկել էթիկայի նկատառումներից ելնելով»,- ասել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ