2016թ. ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ընթացքում տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստացվել է 9 ահազանգ:

Դրանք վերաբերում են ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելուն, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն եւ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ահազանգերում նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ: