ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պաշտոնական այցով Հայաստան կժամանի ապրիլի 25–ին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՄԱԿ–ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը։

«Բան Կի Մունը Հայաստանում կլինի մեկ օր»,–նշեց Արմինե Հայաջյանը։

Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այցելելու է նաեւ Վրաստան եւ Ադրբեջան: ՄԱԿ–ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավարը չհստակեցրեց, թե Բան Կի Մունը ինչ հերթականությամբ կայցելի Հարավային Կովկասի երկրներ:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես նաեւ երկրորդ անգամ լինել Վրաստանում: