Մի մտածեք, որ 80-ականների զենքը փչացած է եւ չի աշխատում: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Երբ բյուջեն ենք հաստատում, փոքր քանակ է գնում դեպի զենքը, այսինքն մենք այդքան մեծ բյուջեներ չունենք: Ինչը որ ունենք հստակ պահպանվում է»,-ասել է Սահակյանը՝ հավելելով, որ թշնամին իր ուզածին չհասավ եւ դա կապ չունի զենք ունենալ չունենալու հետ:

«Պատերազմը ցույց տվեց, որ թշնամին ինչ նպատակներ ուներ, այդ նպատակներին չհասավ, էստեղ զենք ունենալու-չունենալու խնդիր չկա: Սովորաաբար, երբ միջադեպ է լինում, սկսում են մտածել` ով հարուստ է, թող փողը դնի, ով որ շատ հարուստ է՝ ավելի շատ փող դնի: Դրանք ընդամենը ժողովրդի մասսայական խոսակցություններ են»,-ասաց Սահակյանը: