Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները եւ համատեղ մամլո ասուլիսը:

Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: