News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը հրապարակել է իր ելույթի տեքստը, որը ժամանակի սղության պատճառով չի հասցրել կարդալ ԵԽԽՎ  ամբիոնից: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ կանոնակարգի համաձայն, չընթերցված տեքստերն ուղարկվում են քարտուղարություն, դրանց հիման վրա կազմվում է արձանագրություն եւ կցվում փաստաթղթերին:

Իր ելույթում Նաիրա Կարապետյանը, մասնավորապես, դատապարտել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դեմ գործադրած ագրեսիան եւ ԵԽԽՎ ամբիոնից ներկայացրել զինվորականների խոշտանգումների եւ պատերազմական հանցագործությունների փաստերը։

Պատգամավորը հիշեցրել է, որ Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ կանոնակարգը, ծանր հրետանի է գործածել քաղաքացիական օբյեկտների դեմ՝ օգտագործելով կասետային սպառազինություն։ Կարապետյանն իր ելույթում նաեւ նշել է, որ Ադրբեջանի օգտագործած «Գրադ» կայանքի կրակից դպրոցի բակում զոհվել է 12-ամյա դպրոցական Վաղինակ Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են։

Նրա խոսքով, դա Ադրբեջանի կողմից քառօրյա պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության դեմ բռնության միակ դեպքը չէ։ «Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորները սպանել էին երեք տարեց բնակիչների եւ կտրել նրանց ականջները։ Ադրբեջանցի զինվորականները գլխատել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողներ Քյարամ Սլոյանին, Հայկ Թորոյանին, Հրանտ Գաբրիելյանին։ Այդ մասին են վկայում սոցիալական ցանցերում բազմաթիվ լուսանկարները։ Ադրբեջանցի զինվորականները «հաղթական ավարի» պես լուսանկարվել էին Քյարամ Սլոյանի գլխի հետ»,-նշել է իր ելույթում Նաիրա Կարապետյանը։

Հայ պատգամավորի խոսքով՝ հայ զինվորի գլուխը հայության խորհրդանիշն էր, եւ դրա անարգանքը վկայում է հայերի նկատմամբ ատելության եւ ագրեսիայի մասին։ «Բաքվի կողմից մեղավորներին պատժելու ոչ մի քայլ չի ձեռնարկվել»,- հիշեցրել է Կարապետյանը եւ հավելել, որ պատերազմական հանցագործության մեկ այլ դրվագ է Լեռնային Ղարաբաղին հանձնված ՊԲ 18 զինվորների մարմինների խոշտանգման եւ անդամահատման  փաստը։

«Հարգելի՛ գործընկերներ, Ադրբեջանն իրեն կրակի երկիր է անվանում, եւ դա ոչ թե կյանքի, խաղաղության եւ ժողովրդավարության կրակ է, այլ պատերազմի, սարսափի եւ մահվան կրակ։ Ես խստորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։ Ադրբեջանի զինուժը Լեռնային Ղարաբաղի զորքերի դեմ ահաբեկչական ակտեր են կատարել, որոնք բնորոշվում են որպես ռազմական հանցագործություն։ Նախագահ Ալիեւը շարունակում է անտեսել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու միջազգային ուղերձները։ Ալիեւի քաղաքականության իրական զոհը Արցախի ժողովուրդն է, որն ուղղակի ուզում է ազատ ապրել մի երկրում, որտեղ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը իրական արժեքներ են։ Սա տարածքների խնդիր չէ, այլ ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի իրականացում»,- ասել է Նաիրա Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ