Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին եւ 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր եւ անցկացրել խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են տիրող իրավիճակին եւ զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահներին ուղեկցում էին երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարներ, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ: