ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 20-ին, կազմել է 480.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.66 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.52 դրամ (աճել է 1.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 692.28 դրամ (աճել է 1.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.34 դրամ (աճել է 0.21 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ 256.8 դրամ, ոսկի՝ 19,397.19 դրամ, պլատին՝ 15,435.55 դրամ։

Ապրիլի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: