Հայաստանի տարածքում ապրիլի 22-ի գիշերը եւ առավոտյան, շրջանների մեծ մասում, 22-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 8-10 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 22-ի գիշերը եւ առավոտյան, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +6+8, իսկ վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +7+12,

Կոտայքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +7+12,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +7+12,

Լոռիում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +8+13,

Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +12+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +7+12,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +14+17,

Արարատում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +17+20,

Արմավիրում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +17+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +7+12,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +17+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +13+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +6+11,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +13+17։