News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղազախստանյան բիզնես պատվիրակությունը հրաժարվել է մեկնել Երեւան Invest Armenia – 2016 համաժողովին մասնակցելու։ Այս մասին ապրիլի 21-ին լրագրողներին ասել է Հայաստանի արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Ցավում եմ, որ ղազախստանյան խոշոր պատվիրակությունը չի մասնակցի։ Ինչ արած՝ նրանք տոտալիտար երկրի քաղաքացիներ են, նրանց համար կես բերան հրամանն էլ բավական է, որպեսզի չմեկնեն։ Նրանք մերժումը բացատրել են անվտանգության նկատառումներով, ընդ որում, ոչ թե իրենց, այլ տարածաշրջանային։ Ինչ արած՝ նրանց գործն է։ Մենք կշարունակենք աշխատել մեր տնտեսության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Ղազարյանը։

Նշենք, որ Invest Armenia – 2016 համաժողովը կայանալու է ապրիլի 22-ին Երեւանում։ Համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների մոտ 250 ձեռներեցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ