News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 27-ին ռուսաստանյան մայրաքաղաքում հանդիպում կունենա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության  (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:   

«ՌԴ Պաշտպանության նախարարության հրավերով գլխավոր քարտուղարը կմասնակցի Անվտանգության մոսկովյան համաժողովին, ասել է նա: Ապրիլի  27-ին տեղի կունենա Լավրովի հանդիպումը Զանյերի հետ»:

«Կողմերը մտքեր կփոխանակեն ընթացիկ օրակարգի այժմեական հարցերի վերաբերյալ,-նշել է Զախարովան:  Նախատեսված է առարկայաբար քննարկել նաեւ ԵԱՀԿ-ի գործունեությունը եւ ԵԱՀԿ-ի հատուկ մոնիտորինգային առաքելության աշխատանքը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ