News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում Զամբիայի դեսպան (նստավայրը` Մոսկվա) Պատրիկ Նաիլոբի Սինյինզան իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մանասարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ վերջինիս նշանակումը կնպաստի հայ-զամբիական հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-զամբիական քաղաքական երկխոսությանը, առեւտրատնտեսական հարաբերություններին եւ գործարար կապերին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են Աֆրիկյան մայրցամաքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին, երկուստեք կարեւորվել է միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության ակտիվացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ