News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին Երեւան է ժամանել շատ բարձր տրամադրությամբ։ Նա իրեն դիմավորելու եկած  գործարար Ռուբեն Վարդանյանից նախ հետաքրքրվել է, թե ինչպես են հայերեն ողջունում, ապա բոլորին բարեւել է հայերեն։

NEWS.am-ի լրագրողի հարցին նա պատասխանել է, որ իրեն շատ լավ է զգում։

Նշենք, որ այցի շրջանակներում դերասանը մասնակցելու է Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը՝ կազմակերպված հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի նախաձեռնությամբ։

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի միավորելու աշխարհի մարդասերներին եւ հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության: Արարողությունը կկայանա ապրիլի 24-ին Երեւանում։

Ջորջ Քլունին կհայտարարի հաղթողի անունը:

 

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ