News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Այս պահին դեռեւս հայտնի չէ, թե ովքեր են բերման ենթարկվել: Հայտնի է միայն, որ նրանց մեջ են Վահե Գրիգորյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Սարմեն Շահիջանյանը, Մարիա Հովսեփյանը, Ասիա Խաչատրյանը, Գայանե Բաբլոյանը, Լեւոն Գալստյանը, «Armenia today» վերլուծական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը, 1in.am-ի օպերատորներ Նարեկ Բարսեղյանը եւ Սեւակ Սողոմոնյանը, Հարություն Աղլամազյան, Վարդանուշ Բալայանը եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ազատության հրապարակում ընթերցել է Նախագահական նստավայրին ուղղված իրենց պահանջները եւ երթով ցանկացել են հասնել Բաղրամյան 26, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:

Ցուցարարները դիմել են խորամանկության, նրանք Ազատության հրապարակից մեկ այլ կողմից դուրս են եկել Մաշտոցի պողոտա,  եւ խումբ-խումբ շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Սակայն Բաղրամյան պողոտայի հենց սկզբին ոստիկանները շղթա են կազմել եւ թույլ չեն տվել որեւէ մեկը բարձրանա վերեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ