News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կայսերական Գերմանիան ցանկացել է օգնել՝ ցեղասպանությունն ավելի «արդյունավետ» իրականացնելու համար: Այս մասին իտալական Tempi-ն գրել է Անգլիայի եւ Ֆրանսիայի դեմ ուղղված Գերմանիայի իսլամամետ քաղաքականության մասին հոդվածում: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Հարկավոր է հասկանալ, որ Շոան ի հայտ չի եկել մեկ գիշերվա ընթացքում: Դրան մի քանի դար է նախորդել: Եվ այդ մասին հաճախ մոռանում են: Նույնն է նաեւ Հայոց ցեղասպանության պարագայում:

Չնայած 1848 թվականին սուլթան Աբդուլ Համիդը ճանաչեց հրեաների եւ քրիստոնյաների պաշտոնական կարգավիճակը, սակայն դրան մահացու կրոնական բախումներ հաջորդեցին: 1860 թվականին սկսեցին կոտորել Սիրիայի եւ Լիբանանի քրիստոնյա-մարոնիտներին: Շուրջ 40 հազար մարդ սպանվեց, 500 եկեղեցիներ եւ 40 վանքեր ոչնչացվեցին: Իհարկե, մարդասպանները պատժվեցին, իսկ Օսմանյան կայսրության վրա ճնշումներ գործադրեցին նաեւ արեւմտյան ուժերը: Բայց տեղի ունեցածը հետագայում պետք է կրկնվեր:

1865 թվականին սուլթան Աբդուլ Ազիզը Ումարի պայմանագրով զիմմիների՝ ոչ մահմեդականների դեմ խիստ կանոնների նոր մեղմացում ձեռնարկեց՝ հարուցելով մահմեդականների դժգոհությունը: 1894-96 թվականներին Աբդուլ Համիդ 2-րդի օրոք 100-300 հազար հայ սմանվեց, շուրջ 50 հազար երեխա որբացավ, շատերը բռնի իսլամացվեցին: Նաեւ 25 հազար քրիստոնյա ասորի սպանվեց:

1909 թվականին Կիլիկիայում եւս շուրջ 30 հազար մարդ կոտորվեց:

Ցեղասպանության իրականացման գործում ոչ միայն կատարողներ, այլեւ հանցակիցներ կան: Նրանք գերմանացիներն էին: Գերմանացիներն ու գերմանական մշակույթը մասնակից են 20-րդ դարի առաջին բոլոր երեք ցեղասպանություններում. առաջինում՝ Աֆրիկայում գերերո ժողովրդի ցեղասպանության (1904թ.) եւ երրորդում՝ Շոայում, նրանք անմիջական կազմակերպիչներն էին եւ կրում էին ամբողջ պատասխանատվությունը: Հայերի դեպքում նրանք համագործակցում էին թուրքերի հետ՝ ցեղասպանությունը հնարավորինս «արդյունավետ» իրականացնելու համար:

Բրիտանիան եւ Ֆրանսիան իրենց մահմեդական գաղութները եվրոպականացնում էին: Մահմեդական բնակչությունը սարսափով նկատում էր, թե ինչպես են ծաղկում նրանք, ովքեր դարերով ենթականեր էին՝ հրեաներն ու քրիստոնյաները (ղպտիները, ասորիներն ու հայերը):

Իսկ Կայսերական Գերմանիան իր մահմեդական գաղութներում՝ Տոգոյում, Քամերունում, Արեւելյան Աֆրիկայում, պահպանում էր ավանդական իսլամական սոցիալական ինստիտուտները: Դրանով հասարակական դժգոհություն էր արտահայտվում Ֆրանսիայի, Բրիտանիայի եւ... զիմմիների դեմ:

Զարմանալի չէ, որ 1914 թվականի նոյեմբերի 11-ին շեյխ ուլ-իսլամ Ուրղուպլու Այրին ամբողջ աշխարհի մահմեդականներին կոչ արեց հավաքվել սրբազան պատերազմի՝ ջիհադի: Երեք օր անց Ֆաթիհ մզկիթի առջեւ հավաքված ժողովրդի համար սուլթան Մեհմեդ V-ի անունից դեկրետ հրապարակեցին:

Գերմանիայի ռազմական շտաբի ղեկավար Հելմուտ ֆոն Մոլտկեն հրահանգեց «կրկին իսլամական ֆանատիզմն արթնացնել Գերմանիայի թշնամիների դեմ»: 1914 թվականին գերմանացի հետազոտող Կառլ Հենրիխ Բեքերը «Գերմանիան եւ իսլամը» վերնագրով գիրք հրապարակեց՝ դրանում հայտարարելով, որ իսլամը Ռուսաստանի, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի աքիլեսյան գարշապարն է եւ օժանդակող գործոն համաշխարհային պատերազմի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ