News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Մենք ունենք ներքին միասնություն, սակայն ունենք նաեւ ներքին խժդժություններ, որոնք հարիր չեն մեր ժողովրդին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

 «Բանակն ու ոստիկանությունը Զինված ուժեր են եւ այսօր հայ ոստիկանը սահմանին կանգնած պաշտպանում է հայրենիքը: Ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել, սելֆիի մակարդակով անել»,-ասել է նա՝ արձագանքելով հասարակության մեջ հնչող քննադատություններին, թե ինչու ապրիլյան պատերազմի ու դրան հաջորդող օրերին ոստիկանները սահմանին չէին:

Հարցին, թե Հայաստանն այսօր ունի՞ սպառազինության խնդիր, ոստիկանապետը պատասխանել է. «Սպառազինության խնդիր չենք ունեցել եւ չենք էլ ունենալու, ուղղակի կան ինչ-որ մի տեղ առավելություններ, ինչ-որ տեղ թերություններ, որը չի խանգարում ոչ պատերազմելուն, ոչ առաջ գնալուն, ոչ էլ դիմակայելուն»:

Նրա խոսքով, մենք ունենք ներքին միասնություն, սակայն ունենք նաեւ ներքին խժդժություններ, որոնք հարիր չեն մեր ժողովրդին: «Երբ ճակատագրական հարցեր են լուծվում, մի քիչ խաղաղ է պետք պահել»,- ասել է ոստիկանապետը:

Անդրադառնալով ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների եւ լրագրողների դեմ կիրառված բռնությանը, լրագրողները նկատել են՝ ոստիկանությունն իր ձեռագիրը կարծես չի փոխում, ինչին ոստիկանապետը վստահեցրել է, որ իրենք լրարողների աշխատանքը չեն խոչընդոտում:

«Եթե իսկական լրագրողներ են, ոչ թե բեյջերը բաժանված տղաներ եւ աղջիկներ, որոնք ամեն ընտրություններին եւ այսպիսի միջոցառումներին բեյջերով գալիս են: Սա լսողության, տեսողության եւ հասկանալու խնդիր է, ոստիկանությունը փոխվել է եւ շատ է փոխվել, ուղղակի կան մարդիկ, որոնք ուզում են տեսնել, մարդիկ էլ կան, ժխտողական են տրամադրված: Բարեփոխվեք սիրելիներս, դուք շատ հին եք մնացել, բարեփոխվեք, դուք դեղնում եք, գունաթափվում եք»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:

Իսկ լրագրողի դիտարկմանը, թե բարեփոխումների մասին հայտարարությունները խոսքից այն կողմ չեն անցնում, Վլադիմիր Գասպարյանը պտտվել ու ասաց. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

Տպել
Ամենաշատ