News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շատ եմ կարոտել ֆուտբոլը, ամեն բան կանեմ, որ շուտ ապաքինվեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «ԲՄԱ Էներգայի» հարձակվող Ռուսլան Կորյանը, ով այս տարվա փետրվարին կոճի կապանների ծանր վնասվածք էր ստացել եւ վերջին ամիսներին ապաքինվում էր:

«Արդեն մեկ ամիս է Մոսկվայում եմ: Վերջին երեք շաբաթը վերականգնողական էին:  Առաջին շաբաթը բուժումներ էի ստանում: Հետո արդեն համատեղում էի բուժումը անհատական մարզումների հետ՝ օրեկան երեք ժամ: Մնաց երկու օր եւ կմեկնեմ թիմ, որպեսզի այնտեղ պարապեմ եւ մարզավիճակ ձեռք բերեմ»,-ասաց նա:
Ֆուտբոլիստի խոսքով, սկզբում կսկսի անհատական մարզումների ծրագրից:  «Վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ կապաններս լիովին վերականգնվել են: Ես շատ եմ կարոտում ֆուտբոլը: Ամեն բան կանեմ, որպեսզի շուտ ապաքինվեմ: Մինչ Հայաստանի հավաքականի մայիսյան խաղերը դեռ բավական ժամանակ կա: Կանեմ ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինեմ: Հուսամ, կհասցնեմ»,-ասաց Կորյանը::

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ