ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է 479.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.19 դրամ (նվազել է 1.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 691.39 դրամ (աճել է 3.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.21 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ 264.77 դրամ, ոսկի՝ 19,149.1 դրամ, պլատին՝ 15,833.73 դրամ։

Ապրիլի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 480 դրամ: