News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին ավտոբուսի պայթյունն այնքան ուժգին է եղել, որ հարակից բնակարանների պատուհանների ապակիները փշրվելով լցվել են ներս:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հալաբյան 11 հասցեի բնակիչներից մեկը, որն ընտանիքով բնակվում է առաջին հարկում, պատմեց, որ պայթյունի ալիքից պատուհանի ապակիները փշրվել, լցվել է պատուհանի տակ դրված մահճակալին քնած 3-ամյա երեխայի վրա:

Բնակիչի խոսքով՝ ինքը մի պայթյուն է լսել, շտապել է դեպքի վայր, տեսել է մարդիկ են հավաքվել, վիրավորներին են տեղափոխում, պայթյունի ձայնից ենթադրել է, թե տարածքով անցնող գազատար խողովակներն են պայթել:

«Մի հատ գմփոց լսեցի, ինձ թվաց՝ գազից կլինի, մինչեւ հասա, տեսնեմ մարդիկ են հավաքված, տուժածներին են օգնում: Հենց էդ պահին կինս զանգեց, ասեց՝ հասի, ապակիները փշրվել են երեխու վրա, ու վազել եմ տուն»,-պատմեց Հալաբյան 11 շենքի բնակիչը, որի դիմաց էլ ավտոբուսը պայթել է:

Երեխան, ըստ հայրիկի եւ տատիկի, չի տուժել շնորհիվ ծածկոցի, որով եւ փաթաթված քնած է եղել:

Նշենք, որ պայթյունից ննջասենյակի հատակը, մահճակալը պատվել էին ապակե կտորտանքներով:

Մեր նկարահանումների ընթացքում տուժած ընտանիքին հարցաքննելու եկավ մի ոստիկան:

Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է  եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։

Ժամը 23.56-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Կա երկու զոհ, որոնց ինքնությունը չի հաղորդվում։

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ