News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարություն է տարածել՝ կապված Հալաբյանի փողոցում ավտոբուս պայթյունի հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսի մեջ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներից երեքը՝ Անահիտ Միքայելյանը, Էդգար Գասպարյանը եւ Ռոլանդ Խոջայանը, Թումոյի ուսանողներն են։ Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ եւ՝ բարեբախտաբար, նրանց կյանքերին վտանգ չի սպառնում։

Մենք կապի մեջ ենք պատանիների հարազատների հետ եւ ուշադիր հետեւում ենք նրանց առողջական վիճակին։ Ցանկանում ենք նրանց եւ դեպքից բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»:

Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է  եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։

Ավտոբուսի պայթյունից տուժել է 8 մարդ: Նրանցից 22-ամյա Արթուր Մարգարյանը տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Կան 2 զոհ, որոնցից մեկի ինքնությունը հայտնի է, մյուսի ինքնությունը ճշտվում է:

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները 14-ամյա Էդգար Գասպարյանի եւ 15-ամյա Ռոլանդ Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:

Դեպքի վայրում իրավապահ մարմինները  իրականացնում է անհետաձգելի քննչական, դատավարական եւ օպերատիվ հետախուզական գործողություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ