News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայկական պատվիրակության անդամները հրապարակավ քննադատել են ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին ապրիլյան իրադարձությունների ժամանակ ցուցաբերած ադրբեջանամետ դիրքորոշման համար։ Այս մասին ապրիլի 26-ին ԱԺ-ում ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։

«Մենք հիմա իհարկե չենք կարող վերադաստիարակել 70-ամյա ծերուկին եւ փոխենք նրա կարծիքը։ Նա հայտնի քաղաքական գործիչ է հարուստ կենսագրությամբ։ Բայց մեր պահանջը այլ է եղել։ Մենք նրան ասել ենք. երբ Դուք պատգամավոր էիք, կարող էիք ազատ ձեր կարծիքն արտահայտել։ Հիմա Ձեր խոսքը Եվրոպայի խորհրդի 47 երկրի հավաքական կարծիքն է արտահայտում»,- նշել է Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ Ագրամունտը չի պատասխանել հայկական կողմի քննադատությանը եւ հակափաստարկներ չի բերել։ «ԵԽԽՎ մյուս պատվիրակներին մանրամասն տեղեկություն է տրամադրվել այն մասին, թե նրա նկատմամբ ինչ հավակնություններ ունի հայկական կողմը»,- հավելել է Նաղդալյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ