News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 Ապրիլի 25-ին Մոնտեվիդեոյում ուրուգյվայցի պատգամավոր Դենիել Ռեդիոն իր երկրի իշխանություններին կոչ է արել ճաանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակին, հայտնել է Prensa Armenia –ը:

Դենիել Ռեդիոն ԼՂՀ –ն ճանաչելու կոչ է արել Ուրուգվային, քանի որ «կան որոշ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս մեր երկրին անել այս քայլը: Սա ուտոպիա չէ . ժամանակն է, որ Ուրուգվայը լրջորեն մտածի այս հնարավորության մասին ու հույս ունեմ, որ նա կընտրի այս ճանապարհը»

«Ես կցանկանայի, որ հիսուն տարի հետո մեր թոռները հպարտությամբ իմանային այն մասին, որ Ուրուգվայը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչած առաջին պետությունն է եղել»,- ասել է Ռեդիոն:

Ուրուգվայի «Հայ դատի» հանձնախմբի ու Ներկայացուցիչների պալատի կազմակերպած միջոցառման ժամանակ հայկական կազմակերպությանն են փոխանցվել Nº 13 326 Օրենքի (աշխարհում առաջին օրենքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը) հաստատման գործընթացին վերաբերող փաստաթղթերը:

Ուրուգվայի «Հայ դատի» հանձնախումբը նաեւ կարեւորել է պատգամավոր Դենիել Ռեդիոյի ավանդը հիշատակի միջոցառումների անցկացման գործում:

«Այս Ապրիլի 24-ը մյուսներին նման չէր: Այս Ապրիլ 24-ը արյունով էր շաղախված: Այսօր մենք չենք կարող ու չպետք է հիշենք միայն 1 .500 000 մարտիրոսներին՝ առանց հարգելու այն տասնյակ երիտասարդների հիշատակը, որոնք իրենց կյանքն են տվել Ադրբեջանի դաժան ագրեսիայից Լեռնային Ղարաբաղի սահմանները պաշտպանելիս »,-ասել է Սարգիս Փանոսյանը Ուրուգվայի «Հայ դատի» հանձնախմբի անունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանն ու իշխանական թիմը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության...
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը
Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը...

Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առջև...
Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Գարեգին Երկրորդ
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է...
Ամենաշատ