Ես չեմ հիշում, որ երբ Վարդան Oսկանյանը ԱԳ նախարար էր, հրապարակային հայտարարած լինի, որ այդ տարիներին ընտրությունները կեղծվել են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում վերջին 20 տարիներին ընտրությունները կեղծվել են:

«Այստեղ նա հայտարարեց, որ 20 տարի շարունակ Հայաստանում կեղծվել են ընտրությունները: Նախ՝ ես չեմ հիշում, որ երբ իմ հարգարժան ավագ գործընկերը բարձր պաշտոն էր զբաղեցնում նման հայտարարություններ աներ, եթե ղեկավարության ականջին թաքուն ասել է, չգիտեմ, բայց հրապարակային չեմ հիշում»,- ասաց Շարմազանովը:

«Կարելի՞ է ենթադրել, որ եթե պնդում եք, որ քսան տարի շարունակ ընտրությունները կեղծվել են, ապա գոնե 1998թ., 2003թ. նախագահական ընտրություններից հետո, երբ դուք նախագահի կողմից նշանակվել եք ԱԳ նախարար, այդ նշանակում չի եղել ոչ լեգալ ու ոչ էլ լեգիտիմ: Այստեղ են ասել՝  язык мой враг мой»: