News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք փորձելու ենք ներկայանալ որպես առանցքային քաղաքական բեւեռ եւ ընտրությունների օրերին հանդիսանանք ժողովրդի եւ մեր հասարակության համար իսկական այլընտրանք իշխող քաղաքական ուժին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը:

Վարդան Օսկանյանը այսօր կրկին պնդեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի իր նորաստեղծ կուսակցության հետ: Նա հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը ապրիլյան պատերազմին Արցախ չի այցելել:

Ինչ վերաբերում է կուսակցության ֆինանսական ռեսուրսներին, Օսկանյանն ասաց. «Հազար, տասը հազար դրամ, ով ինչ կարող է, մենք հնարավորինս լայն շրջանակներ ենք ներգրավվելու, որպեսզի յուրաքանչյուր անհատ թեկուզ չնչին լումայով իր մասնակցությունն ունենա եւ մաս զգա այս կուսակցությանը»:

Օսկանյանը շեշտեց, որ իրենք նոր մշակույթ են բերելու: «Մենք տաբուներ ենք կոտրելու, դիմելու եմ բիզնես շրջանակներում, համալսարաններում ուսանողական շրջանակների հետ մենք պետք է մեր հասարակությանը իսկապես ներգրավվենք քաղաքական գործընթացներում, մեր մոտ դա մինչեւ այսօր արհեստական է: Ձեւացնում ենք՝ ժողովուրդը ներգրավված է առանց վախենալու, կարող է մասնակցել քաղաքական գործընթացներին, բայց դա այդպես չէ, ես ձեռնոց եմ նետելու այդ խնդրին եւ փորձելու եմ այդ դաշտը իսկապես բացել, դա օրենքներով կարգավորված է»,-ասաց ԱԳ նախկին նախարարը:

Նա հայտարարեց, որ «Համախմբում» կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջելու: «Ես 25 տարվա իմ քաղաքական գործունեության մեջ որեւէ մեկի հրաժարականը չեմ պահանջել, դա արդեն նշանակողների խնդիրն է, նրանք պետք է գիտակցեն` ով ինչ է արել եւ համապատասխան քայլեր անեն: Ես իմ կյանքում երբեք դա չեմ արել եւ չեմ պատրաստվում դա փոխել»,- հայտարարեց Վ. Օսկանյանը:

Նրա խոսքով, իրենց ծրագրերը էապես տարբերվում են իշխող ուժից: «Այս տարիների ընթացքում իշխող ուժը հաջողություններ չի ունեցել եւ ժողովուրդը այլընտրանք է փնտրում: Եթե մեզ հաջողվի այս այլընտրանքը լինել, մեր ծրագերով արդեն հանդես կգանք եւ մեզ հետ համախոհ ուժերի հետ կոալիցիա կկազմենք եւ ծրագրերը կիրականացնենք»,-ասաց Օսկանյանը:

Հարցին, թե վարչական ռեսուրսը իշխանության ձեռքին է, ինչպե՞ս են իրենք հաջողելու, Վ.Օսկանյանը պատասխանեց. «Դա հիասթափեցման պատճառ է դարձել, 25  տարի չի հաջողվում, անընդհատ մենք ասում ենք` ո՞նց, ո՞նց, մեկ ա էդպես է լինելու, դա  մտածողություն չի: Ժամանակը եկել է իսկապես արմատական փոփոխությունների այս փուլում, ժողովուրդը դա լավ գիտակցում է եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը իսկապես գնալու է այն քաղաքական ուժի հետեւից, որին հավատալու է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ