ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 27-ին, կազմել է 479.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.13 դրամ (աճել է 1.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 699.70 դրամ (աճել է 1.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (աճել է 0.14 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 261.24 դրամ, ոսկի՝ 19,137.61 դրամ, պլատին՝ 15,489.49 դրամ։
Ապրիլի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: