«Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի նվազեցման մասին հայտը ներկայացրել է ՀԿԾՀ։ Այս մասին ապրիլի  27-ին խորհրդարանում լրագրողներին ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը։

Նա նշել է, որ ՀԾԿՀ-ն կուսումնասիրի հայցը եւ վերջնական որոշում կկայացնի։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր տնային տնտեսությունների համար գազի սակագինը մեկ խ/մ-ի համար 156 դրամից իջեցնել 146.7 դրամ։ Սակագնի նշված իջեցումը վերաբերվում է ամսական մինչեւ 10 հազար խ/մ գազ օգտագործող բաժանորդներին (այսինքն՝ գրեթե բոլոր բաժանորդներին, այդ թվում ՓՄՁ-ին)։

10 հազար խ/մ-ից շատ գազ սպառող բաժանորդների համար առաջարկվում է սակագինն իջեցնել 276.98 դոլարից մինչեւ 257.56 դոլարին համարժեք ՀՀ դրամ։