News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հյուսիս – Հարավ» ապագա բետոնապատ մայրուղու որոշ հատվածներ ասֆալտապատ կլինեն: Այդ մասին ապրիլի 27-ին Հայաստանի խորհրդարանի կառավարական ժամին հայտնել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: 

Խոսքը երկրի հարավում Մեղրի-Քաջարան հատվածի  մասին է: Նախատեսված է այդ հատվածի համար Զարգացման եվրասիական բանկի վարկային միջոցներից 150 մլն դոլար հատկացնել: Այդ հատվածի շինարարության տենդերը հետաձգվել էր, որովհետեւ Կառավարությունը որոշում էր կայացրել այդ   22-կիլոմետրանոց հատվածը ոչ թե բետոնապատ դարձնել, այլ ասֆալտապատ, եւ ոչ թե  4 գծանի, այլ` 2: «Ճիշտ է, 1-ին կարգի ասֆալտ կփռվի եւ եթե տեսնենք, որ շարժման ինտենսիվությունն աճում է, կկարողանանք ճանապարհն ընդլայնել մինչեւ  4 գիծ», - նշել է նախարարը:  

«Հյուսիս-Հարավ» 4 գծանի ճանապարհը կկրճատի Իրանի սահմանից Վրաստանի սահման հասնելու ժամանակը, ինչպես նաեւ հեռավորությունը` ներկայիս   556-ից հասցնելով 495 կմ-ի` մի շարք լեռնային հատվածների հարթեցման, նոր` ավելի ուղիղ  հատվածների կառուցման հաշվին  (Արարատ քաղաքից Վայոց ձորի մարզով մինչեւ Սիսյանի շրջանի Նորավան գյուղ, այնտեղից էլ` Քաջարան քաղաք): Շինարարության ընդհանուր արժեքը մոտ 960 մլն դոլար կկազմի, նախագծի հիմնական դոնորը Զագացման ասիական բանկն է (մոտ 500 մլն դոլար):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ