Շփման գծում ապրիլի սկբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Նրանք գտնվում են տարբեր բժշկական հաստատություններում, ես ամեն օր երկու անգամ տեղեկություններ եմ ստանում ծայրահեղ ծանր եւ ծանր վիճակում գտնվողների մասին:

Ունենք ծայրահեղ վիճակում գտնվող վիրավորներ, բայց մնացածի վիճակը կայունանում է եւ հուսով եմ, որ ավելի կլավանա: Երկու զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, ամենօրյա պայքարի խնդիր ունենք, կայունացման խնդիր ունենք: Մնացածների հետ կապված հույս ներշնչող իրավիճակ է, կարծում եմ՝ հետագայում խնդիրները կլինեն նվազագույնը: Վիրավորներ կան, որոնք հետագա բուժման կարիք կունենան` մասնավորապես պրոթեզավորման եւ այլ հարցերի հետ կապված»,- ասել է նա: