News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին եւ կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել էր մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։ Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաեւ ժամկետային զինծառայողներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ